Panorama.am-ը գրում է.

Մեր գերատեսչությունը գների կարգավորմամբ և գների վերահսկմամբ չի զբաղվում, այդուհանդերձ գնագոյացման խնդիրները գտնվում են մեր տեսադաշտում այնքանով, որքանով որ մեր տեսադաշտում են գտնվում այն շուկաները, որտեղ կան խոշոր ընկերությունները, գերիշխող դիրք զբաղեցնողները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքերով, որպեսզի պահանջարկի աշխուժացման արդյունքում այնպես չստացվի, որ խոշոր ընկերություններն առիթից օգտվեն և հակամրցակցային գործողությունների արդյունքում գնային չարաշահումներ իրականացնեն, այդ իսկ պատճառով, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, Ամանորի նախաշեմին ուժեղացված հսկողություն են իրականացնում: «Հսկողությունը հատկապես իրականացվում  է  սոցիալական նշանակություն ունեցող շուկաներում, ինչպես նաև այն շուկաներում, որտեղ գործունեություն են ծավալում գերիշխող դիրք ունեցող ընկերությունները»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել