Այս եղանակը հարկավոր է տեսնել: Տեսանյութը, որն առաջարկում ենք դիտել, կսովորեցնի ձեզ հանել հոնքերն անսովոր եղանակով:
Նրբունելին, որի հետ հարկավոր է վարվել համբերատար ու զգույշ, ոչ բոլորին է հարմար: Կանայք, ովքեր փորձել են թելն էպիլյացիայի փոխարեն, պնդում են, որ սա ավելի քիչ ցավոտ եղանակ է: Բացի այդ՝ թել օգտագործելուց հետո կարմրություն չի լինում, ու մազերը շատ դանդաղ են աճում:
Այս մեթոդը շատ հին է ու վաղուց փորձված մուսուլման կանանց շրջանում: Ձեզ հարկավոր է բավական ամուր թել, ու անցեք գործի: Թելով հոնքերը խնամելը շատ քիչ ժամանակ է խլում ու օգնում, եթե ձեռքի տակ նրբունելի չունեք: Հոնքերն աստիճնաբար ուղղեք, որպեսզի սիմետրիկ ստացվի:
Հոլովակը կօգնի ցանկացած կնոջ հմտանալ հոնքերը թելի օգնությամբ հանելու գործում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



