ՀՀ տնտեսության զարգացման գործում մեծ կարևորություն ունի արտաքին առևտրաշրջանառությունը: Հայաստանն առևտրի ոլորտում սերտորեն գործակցում է իր գործընկեր երկրների հետ:
Համաձայն ԱՎԾ-ի 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշների` ՀՀ արտաքին առևտրի հիմնական գործընկեր երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը (989.6 մլն ԱՄՆ դոլար), Չինաստանը (399.9 մլն ԱՄՆ դոլար), Գերմանիան (284.3 մլն ԱՄՆ դոլար), Իրանը (227.6 մլն ԱՄՆ դոլա), Իտալիան (162.6 մլն ԱՄՆ դոլար):
ՀՀ առևտրաշրջանառությունը 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 3901.0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.4 0 %-ով (2014 թվականի հունվար-հոկտեմբերին այն կազմել է 4898.5 մլն. ԱՄՆ դոլար): 2015 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի Հանրապետություն արտահանումը կազմել է 1223.4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.2 %-ով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել