atambaAraratnews.am-ը գրում է.

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Թուրքիային կոչ է արել ներողություն խնդրել Սու-24-ի խոցման համար, հաղորդում է RIA Novosti-ն:

«Կարծում եմ` Թուրքիան պետք է ներողություն խնդրի: Իմ գլխավոր սկզբունքն է, որ ամենավատ խաղաղությունն ավելի լավ է, քան ամենալավ պատերազմը: Երբեմն պետք է դիմանալ: Սա քաղաքականապես և տնտեսապես անշահավետ է երկու երկրների համար», — ասել է Ատամբաևը:

Նա նաև ընդգծել է, որ, եթե նույնիսկ ռուսական ինքնաթիռը հատել է Թուրքիայի օդային սահմանը, թուրքական կողմը, միևնույնը է, չպետք է խոցեր այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել