Թուրքիայի Շիրնակ նահանգի Ջիզրե (Քիզրե) քաղաքի կարևորության մասին մի քանի անգամ արդեն ասել եմ: Այս քաղաքից 5 կմ հեռավորության վրա անցնում է Քիրքուք–Յումուրթալըք նավթատարը, որով Թուրքիա է մտնում իրաքյան նավթը: Այս նավթատարը պայթեցվել էր սույն թվականի հուլիսի 29-ին, որի պատճառով Թուրքիան մի քանի օր էներգետիկ ճգնաժամի մեջ էր: Իսկ արդեն այսօր այս քաղաքը կարծես թե կրկին դարձել է թուրք-քրդական բախումների էպիկենտրոնը: Թուրքերը, քաջ գիտակցելով քաղաքի կարորությունը, փորձ են անում քաղաքն ամայացնել, դրանով քաղաքի նկատմամբ քրդերի հետաքրքրությունը պակասեցենլ: Եվ ընդհանրապես վերջին շրջանում թուրքերը որդեգրել են նոր ռազմաքաղաքական կուրս՝ ամայացնել բնակավայրերը, ամեն ինչ գետնին հավասարացնել, որպեսզի քրդերի հավակնությունները տվյալ բնակավայրերի նկատմամբ վերանան: Ջիզրեն այս երկու օրերին կրել է այնպիսի վնասներ, որ, ըստ տեղական իշխանության, մոտակա 50 տարում հնարավոր չէ վերականգնել: Ամբողջովին այրվել է քաղաքային մեծ հիվանդանոցը, մի քանի ուսումնական հաստատություններ, ջրամատակարարաման և ջրահեռացման ցանցն ամբողջությամբ տակնուվրա է եղել: Բազմաբնակարան շենքերը վթարային են և ամեն պայթունից հետո ցնցվում ու էլ ավելի վտանգավոր են դառնում հետագա օգտագործման համար: Դե զոհերից էլ չխոսեմ, այլևս Թուրքիան չի կարողանում թաքցնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը, քանի որ ապացուցող փաստերի մասին խոսվել է ՄԱԿ-ի ամբիոնից:Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



