«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.
«Հայաստանից արտագաղթը շարունակվում է մեծ տեմպերով: Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնած ու ժամանած քաղաքացիների թվի տարբերությունը կազմել է 29 հազար 220 հոգի, այնինչ՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածում՝ այդ թիվը 21 հազար 826 էր:
Նկատենք, որ սա միայն օդային ճանապարհով հեռացած քաղաքացիների թիվն է, իսկ Հայաստանից արտագաղթում են նաև ցամաքային ճանապարհով՝ հիմնականում Բագրատաշենի, նաև՝ Բավրայի անցակետերով:
Այնպես որ դժվար չէ ենթադրել՝ արտագաղթի պատկերն ինչ տեսք կունենա, եթե գումարվի նաև Հայաստանից ցամաքային ճանապարհով հեռացածների թիվը»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել