Երկու թյուր կարծիք կա մեզանում. 1) Եթե Արցախի հարցը լուծվի, կտիրի կատարյալ խաղաղություն: 2) Կարող է պատերազմ սկսվել: Փորձեմ կարծիքս արտահայտել. 1) Հայերի և թուրքերի, այդ թվում և ազիկստանի միջև եղած թշնամանքը միայն Արցախի պատկանելության հետ չէ կապված. արմատները շատ խորն են և հին: Իրավիճակն այսպիսին է. թուրքը քոչվոր և անհայրենիք էր, նրա համար կենսականորեն անհրաժեշտ էր խլել մի տարածք, որի վրա կկերտեր իր ապագան: Տարբեր ազգերի հայրենիքների շարքում նրանք աչք էին տնկել նաև մեր հայրենիքի վրա: Փաստացի, նրանք դարերի ընթացքում կարողացել են զավթել մեր հայրենիքի մեծ մասը և երկու թուրքական պետություն են հիմնել: Չնայած այս ամենին՝ թուրքերի ախորժակը մեծ է. նրանք Հայաստանի տարածքում եղած երկու հայկական պետությունները նույնպես ցանկանում են վերացնել, զավթել և ստեղծել իրենց երազանքի մեծ թուրանը: Այսպիսով, Արցախը եղավ սկիզբը Թուրանի երազանքի տապալման, Հայաստանի փուլային ազատագրման: Այստեղից կարելի է ենթադրել, որ խաղաղություն վերջնական կհաստատվի, երբ ադրբեջանական կողմը, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, դադարի գոյություն ունենալ: 2) Պատերազմը չի կարող սկսվել, որովհետև այն չի ավարտվել. 1994-ին ընդամենը զինադադար է կնքվել, որը պարբերաբար տարբեր դրսևորումներով խախտվել է։ Մարդիկ, պատերազմ ասելով, հասկանում են, երբ երկրի նախագահն ուղիղ եթերում հայտարարում է, որ այսինչ պետությանը պատերազմ է հայտարարվում: Այդպես հիմնականում ֆիլմերում է լինում: 1989-ից ցայսօր ազիկստանը մեզ պատերազմ չի հայտարարել, բայց մենք պատերազմի մեջ ենք: Այո, այսքան տարի մեր երկրում չի եղել ռազմական դրություն, մոբիլիզացիա, պատերազմական ժամանակներին հատուկ օրենքներ, լայնամասշտաբ գրոհներ մեկմեկու վրա, բայց մենք չհայտարարված և չավարտված պատերազմի մեջ ենք: Գերմանիան նույնպես պատերազմ չէր հայտարարել ԽՍՀՄ-ին: Հ.Գ. Հաղթել ենք թուրք ադրբեջանցուն՝ պատերազմի բոլոր դրսևորումներով, չնայած որ այն հայտարարված չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել