Turkey-ANAYSISAraratnews.am-ը գրում է.
Rsobalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի թաթարների ազգային առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևը հայտարարել է, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է սևծովյան նեղուցներով ռուսական ռազմանավերի անցման հարցը։
«Էրդողանն ասաց, որ Ռուսաստանի գործողություններն ըստ ամենայնի թուրքերին կդրդեն, որ թույլ չտան նավերի անցումը, եթե նրանք շարունակեն այսպես՝ չնայած նրան, որ Թուրքիայում երեխայական արարք որակեցին Բոսֆորով անցնող նավում հրթիռով զինծառայողի արարքը։ Դա պարզապես հեգնական ժպիտ է առաջացնում մարդկանց մոտ»,- ասել է Ջեմիլևը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել