Բրիտանացի ծագումնաբանները հայտնաբերել են, թե գեների միջոցով ինչպես կարելի է ստիպել, որպեսզի եղևնու փշերը լույս արձակեն:
Ինչպես հաղորդում է MIGNews-ը, այդ նպատակով գիտնականները մտադիր են անտառային գեղեցկուհիներին ներարկել մեդուզաների և լուսատտիկների գեներ:
Փորձարկման ընթացքում նախատեսվում է մշտադալար ծառը վարակել անվնաս բակտերիայով, որը պարունակում է անհրաժեշտ գեներ և կփոխանցի դրանք ծառի ԴՆԹ-ին: Այնուհետև քիմիական նյութերը «կստիպեն» լույսեր արձակել եղևնուն: Այն լույսեր է արձակելու ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը:
Նման եղևնին կարժենա 320 դոլար: Սակայն գիտնականները հավատացած են, որ այդպիսի հետաքրքիր ապրանքը մեծ պահանջարկ կունենա: Ապագայում նրանք կաշխատեն, որպեսզի ամանորյա ծառը տարբեր գույների լուսավորում ունենա:
Նյութի աղբյուր՝ http://zhamanc.blogspot.com/2012/12/blog-post_22.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել