Ալիևը Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է Անկարայի կողմից ռազմական օգնության հնարավորությունըPanARMENIAN.Net-ը գրում է.

Դեկտեմբերի 22-ին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Ղահրամանիհանդիպումը, հայտնում է Tert.am-ը վրացական Кавказ Online-ի վրա հղումով:
Կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով: Հանդիպումից մանրամասներ հայտնի չեն, սակայն աղբյուրը գտնում է, որ քննարկվել է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության հարցը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կողմերն արձանագրել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հաջող զարգացում, նշել, թե թուրք-ադրբեջանական համագործակցությունը տարածաշրջանում կայունության կարևոր գործոն է:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ հռչակագիր կստորագրեն պաշտպանության ոլորտում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմետ Յիլմազը Ստամբուլում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարների երկկողմ և եռակողմ հանդիպումների ավարտին: Յիլմազը հայտարարել է, որ կայացած հանդիպումները չափազանց կարևոր են ռազմական ոլորտումհարաբերությունների զարգացման համար, երկկողմ և եռակողմ:
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ասել էր, որ «ուժեղ լինելու համար նրանք պետք է որոշ նախագծեր իրագործեն տարածաշրջանում, իսկ կայացված կարևոր որոշումները կնպաստեն երկրների զինված ուժերի ամրապնդմանը»: Նա հավելել է նաև, որ Ադրբեջանը կօգտվի Թուրքիայի և Վրաստանի փորձից նաև ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել