ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է դեկտեմբերի 23-ից Վրաստանի հետ վիզային ռեժիմն ազատականացնելու մասին, հայտնում է meduza.io-ն։
Այսուհետ Վրաստանի քաղաքացիները կարող են դեպի Ռուսաստան մասնավոր վիզաներ ձևակերպել այն մարդկանց հրավերով, որոնց հետ ազգակցական կապեր չունեն։ Բացի այդ, Ռուսաստանը վրացիներին «բազմակի» կտրամադրի գործնական/աշխատանքային, ուսումնական և մարդասիրական վիզաներ։
Որոշումն ընդունվել է «ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացի կոնտեքստում», ասվում է ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմը գործում է 2000 թվականից։ 2012թվականից Վրաստանը միակողմանի չեղարկել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/23/visa-georgia/1882067
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



