ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հույս է հայտնել, որ անցած շաբաթ օրը Բեռնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կմոտեցնի այդ երկրներին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
«Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ կայացած հանդիպումը 2 կողմերին հնարավորություն է տվել քննարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազեցնելուն ուղղված քայլերը»,-ria.ru-ն մեջբերում է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրությունը:
Բացի այդ, Բան Կի Մունը կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել սերտ համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար, ինչպես նաև զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր բռնությունների։
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։
Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները:
Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



