Լսում ես ու ականջներիդ չես հավատում՝ հանրապետական գործիչները միաբերան քննադատում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը... Մինչև երեկ այդ թեման ամենախիստ տաբուն էր... Ողջ աշխարհում ավանդույթներ ունեցող քաղաքական ուժերի շարքային անդամներն անընդհատ ցավոտ հարցեր են բարձրացնում, այդ ամենը հրապարակավ քննարկվում է, արձագանք է ստանում հանրությունում, և վերջապես լիդերն ինչ-որ ելույթում հստակ ձևակերպում է կուսակցության դիրքորոշումը: Մեզ մոտ՝ ճիշտ հակառակը՝ լիդերն արտահայտում է դիրքորոշումը, ինչից հետո միայն շարքային անդամները, մեկը մյուսին տեղ չտալով, սկսում են բարձրաձայնել՝ «Այո, վաղուց էր պետք դրա մասին խոսել, դա չափազանց կարևոր խնդիր է»... Հարց՝ բա առաջ ինչո՞ւ չէիք խոսում... Ողջ հանրությունը խոսում էր... Գոնե ընդունո՞ւմ եք, որ մեր հանրությունը ձեզանից շատ ավելի ժողովրդավարական է, ազնիվ ու համարձակ.... Այսինքն՝ ստացվում է, որ դուք քարշ եք գալիս հանրության հետևում, մի բան էլ հետ եք տանում մեր հանրությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել