Araratnews.am-ը գրում է.
Շվեդիայի խոշորագույն երկաթուղային փոխադրողը՝ SJ ընկերությունը, որոշել է դադարեցնել Դանիայի հետ հաղորդակցությունը սահմանին անձնագրային հսկողություն մտցնելու պատճառով:
Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, աշխատակիցները չեն կարող ստուգել ուղեւորների ինքնությունը այն ժամանակահատվածում, որը հատկացվում է փաստաթղթերը ստուգելու համար:
Հունվարի սկզբին Շվեդիայում ուժի մեջ է մտնում երկիր ժամանող բոլոր ուղեւորատար գնացքների, ավտոբուսների եւ լաստանավերի ուղեւորների համար անձնագրային հսկողություն սահմանելու մասին օրենքը, հայտնում էBBC-ի Ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ երկու երկրները համաձայնության էին եկել Կոպենհագենի կայարանից Շվեդիա մեկնող ուղեւորների փաստաթղթերը ստուգելու հարցի շուրջ:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/shvedian-dadarecnel-e-daniayi-het-erkathughayin-haghordakcuthyuneh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



