Շվեդիայի ամենախոշոր երկաթուղային փոխադրողը` SJ ընկերությունը որոշել է դադարեցնել Դանիայի հետ հաղորդակցությունը սահմանին անձնագրային վերահսկողության նոր օրենք սահմանելու պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն:Ընկերության հաղորդագրությունում ասվում է, որ աշխատակիցները չեն կարող ուղևորների անձի անհրաժեշտ ստուգումն իրականացնել այն ժամանակահատվածում, որը տրվում է փաստաթղթերի համար:
Հունվարի սկզբին Շվեդիայում ուժի մեջ է մտնում երկիր ժամանող բոլոր գնացքների, ավտոբուսների և շատ նավերի ուղևորների անձնագրային վերահսկողության օրենքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



