imageԱդրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիտակցում է Թուրքիայի հանդեպ գործած սխալը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։

«Ռուսաստանը հայտարարում է, որ թուրքական ռազմաօդային ուժերի խոցած Սու-24 ինքնաթիռի «սև արկղերն» անհնար է ընթերցել։ Հնարավոր է՝ դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանին շահավետ չէ «սև արկղերի» բովանդակությունը հրապարակելը, և որ իրականում այն հատել է Թուրքիայի օդային սահմանը։

Պուտինը գիտակցում է, որ ճիշտ չի եղել՝ խախտելով միջազգային իրավունքն ու ՆԱՏՕ-ի սահմանները։ Սակայն Պուտինը չի կարող բաց հայտարարել այդ մասին, փոխարենը նա վիրավորում է Թուրքիային։ Թուրքիան այլևս չի գտնվում Ռուսաստանի քաղաքական օրակարգում, իսկ Սու-24-ի խոցման սկանդալը շուտ չի մոռացվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել