Ladynews.am-ը գրում է.
Դեկտեմբերի վերջը միշտ ամենաեռուն շրջանն է. պետք է գնել նվերներ, հյուրեր ընդունել, գտնել համապատասխան զգեստ և...արժանավայել ավարտել աշխատանքային հանձնարարություններն ու գործերը:
Պետք չէ հույս դնել, որ Ամանորին դեռ շատ ժամանակ կա և ամեն ինչ կհասցնեք․ տոները գրեթե միշտ աննկատ են գալիս:
Շատ կարևոր է թուլանալ «պետք է հասցնել ամեն ինչ» շրջանում, քանի որ լրացուցիչ հուզմունքն ու սթրեսը կարող են վատացնել իրավիճակը, ինչն իր հերթին բացասաբար կազդի ձեր աշխատունակության և առողջության վրա:
Ահա մի քանի հասարակ խորհուրդ, թե ինչպես չկորցնել աշխատունակությունը նախատոնական օրերին:
Մի զոհաբերեք ձեր քունը
Դա նշանակում է, որ պետք է պարտադիր լավ քնել: Եթե դուք, իրոք, ցանկանում եք լիցքավորել ձեր օրգանիզմը և հասցնել ավարտել կարևոր գործերը Ամանորից առաջ, ապա պետք է այնպես պլանավորեք օրը, որպեսզի ունենաք բավարար ժամանակ քնի համար: Նույնիսկ մի ժամ ավել քունը կուժեղացնի ձեր դիմադրողականությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ