Lurer.com-ը գրում է.
Երկրները, որոնք կմերկացվեն «Իսլամական պետության» ահաբեկիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ, կհեռացվեն FATF-ից (փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբ՝ Financial Action Task Force, FATF): Միջոցների թվում, որոնք FATF-ը մտադիր է սահմանել, նման երկրների նկատմամբ մոնիթորինգի ուժեղացումն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին գրել է «Իզվեստիան»:
Դեկտեմբերի 13-ին FATF-ի ղեկավար Շին Ջե-Յունի նախաձեռնությամբ գումարվել էր կազմակերպության արտակարգ նիստ: Դրա անհրաժեշտությունը թելադրված էր «մեծ քսանյակի»՝ նոյեմբերի կեսերին Անթալիայում կայացած գագաթնաժողովի օրակարգով: FATF-ի նիստում մի քանի տասնյակ երկրների ֆինանսական հետախուզությունների և տնտեսական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են՝ ինչպես դիմակայել ահաբեկչության, այդ թվում՝ ԻՊ-ի ֆինանսավորմանը:
«FATF-ի փակ նստաշրջանում որոշվել է խստացնել ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու միջոցառումները: Երկրները, որտեղ իշխանությունները խառն են ահաբեկիչների ֆինանսավորմանը, կարող են կորցնել FATF-ին իրեն անդամակցությունը»,- հայտնել են միջազգային կազմակերպությունում:
Ֆինանսական հոսքերն ստուգելու է FATF-ը՝ ՄԱԿ-ի, ԻՊ-ի ֆինանսավորման դեմ պայքարի խմբի, «Էգմոնտ» խմբի (աշխարհի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ոչ պաշտոնական միավորում), Ինտերպոլի և շահագրգիռ այլ կառույցների հետ համատեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



