Երեկ Ազգային ժողովը քաղաքական կոնսենսուսով ընդունեց մեր կողմից ներկայացված նոր օրինագիծը, որով խստացվում է ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ընդունելության կարգը: Ելույթ ունեցող բոլոր պատգամավորները միաբերան հավանության արժանացրեցին այս մտահղացումը, որի նպատակն է Հայաստանի հասարակական և տնտեսական կյանքի գերակա ուղղություններով երիտասարդ մասնագետների ապահովումը:
Ուզում եմ կրկին հիշեցնել, որ խոսքը չի գնում սովորական պետական պատվերով ընդունվածների մասին: Այդ երիտասարդները ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո ազատ են իրենց աշխատանքային նախընտրություններում:
Այդ օրենքով խստացվելու են պահանջները և պարտականություններն այն ուսանողների հանդեպ, որոնք ընդունվում են կոնկրետ գյուղում կամ մարզում աշխատելու պայմանով, առանձին հեշտացված մրցույթով և սովորում են պետության հաշվին:
Իհարկե, նպատակային տեղով ընդունվելը դյուրին է, իսկ աշխատելը՝ դժվար: Բայց դիմորդն ընդունելության պահին է կատարում իր ընտրությունը, համաձայնում է, հեշտ ընդունվում է, սովորում է բոլորիս հաշվին, իսկ հետո պարտավոր պարտավոր կլինի կատարել իր նախնական խոստումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել