Ինչպես տեսանք՝ 2015 թվականը եղավ առատ բերքի ու գյուղատնտեսության ոլորտի առաջխաղացման տարի: Օրերս ԳՆ փոխնախարարը ներկայացրել է տվյալներ, ըստ որոնց՝ 2010-2015թթ ցանքատարածություններն ընդհանուր առմամբ ավելացել են շուրջ 68 հազար հեկտարով։ 2014թ-ի 14.7 հազար հեկտարի փոխարեն ցանքերն այս տարի ավելացել են 18.7 հազ. հեկտարով: Ընթացիկ տարում հացահատիկի ցանքատարածություններն ավելացել են շուրջ 11.3 հազ. հեկտարով, բանջարեղենինը` 2.5 հազ. հեկտարով, այդ թվում լոլիկինը` շուրջ 1000 հա-ով, կարտոֆիլինը` 960 հա-ով և բոստանային մշակաբույսերինը` 950 հա-ով: Հացահատիկի և հատիկաընդեղենի համախառն բերքի արտադրությունը 2010թ. 326.4 հազ. տոննայից ավելացել է 304 հազ. տոննայով` 2015թ. կազմելով 630 հազ. տոննա, այդ թվում` ցորենի արտադրությունը 184 հազ. տոննայից հասել է 369 հազար տոննայի, ինչի արդյունքում ինքնաբավության մակարդակն այժմ հանրապետությունում կազմում է շուրջ 50%:
Փոխնախարարը նշել է, որ կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերը և բնակլիմայական պայմանները նպաստեցին, որպեսզի այս տարվա գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները բոլոր ուղղություններով, ըստ օպերատիվ տվյալների, գերազանցեն նախորդ տարվա ցուցանիշները:
Ըստ հրապարակած տվյալների՝ 2015 թվականին արտադրվել է 369.4 հազար տոննա ցորեն` նախորդ տարվա 338.1 տոննայի դիմաց, 377.8 հազար տոննա պտուղ` նախորդ տարվա 291.0 հազար տոննայի դիմաց, որից` 105.9 հազար տոննա ծիրան՝ նախորդ տարվա 15.5 հազար տոննայի դիմաց: Ծիրանի բարձր բերք է ստացվել հատկապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի այգիներից:
2015 թվականին արտադրվել է նաև 309.2 հազար տոննա խաղող` նախորդ տարվա 261.3 հազար տոննայի դիմաց, 1033.7 հազար տոննա բանջարեղեն` նախորդ տարվա 923.2 հազար տոննայի դիմաց, 776.6 հազ. տոննա կարտոֆիլ` նախորդ տարվա 733.1 հազար տոննայի դիմաց և 285.9 հազ. տոննա բոստանային մշակաբույսեր` նախորդ տարվա 245.7 հազար տոննայի դիմաց: Ինչպես նաև մարզերից ստացված սուբսիդավորված արժեքներով պարարտանյութերի (ազոտական, ֆոսֆորական, կալիումական), դիզելային վառելանյութի, 2015թ․ գարնանացանի և աշնանացանի համար անհրաժեշտ սերմացուների վճարունակ պահանջարկներն ամբողջությամբ բավարարվել են, և ծրագրերը շարունակվելու են նաև 2016 թվականին:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի և Լոռու մարզերում 2014 և 2015 թվականներին կարկտահարությունից տուժած մի շարք համայնքների՝ Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2013 և 2014 թվականներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ձևավորված պարտքերը ներվել են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1508404682788993&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել