Հայաստանում հաջորդ տարի կայանալու են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների և Եվրոպայում հյուրանոցային բիզնեսի և հանրային սննդի դպրոցների ասոցիացիայի համաժողովները:
Նման միջոցառումները հնարավորություն կտան միջազգային ասպարեզում Հայաստանին ճանաչելի դարձնել որպես զբոսաշրջային երկիր:
Առաջին հյուրընկալվող կազմակերպության ավելի քան 480 աֆիլացված անդամների մեծամասնությունը զբոսաշրջության ոլորտի առաջատար ընկերություններ են: Ինչ վերաբերում է ասոցիացիային, ապա այստեղ ընդրկված են 39 երկրներ ներկայացնող հյուրանոցային և զբոսաշրջության ավելի քան 150 դպրոցներ:
Զբոսաշրջության ոլորտի զարգացումը պետության համար օրակարգային է: Հաջորդ տարի ոլորտի զարգացման համար նախատեսվում է պետական ծրագրով հատկացնել 188 մլն դրամ:
Սպասվում է, որ հաջորդ տարվանից տեղեկատվական կենտրոններ կբացվեն Գյումրիում և Լոռու մարզում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1518800105087145&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել