Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ լրատվամիջոցների ու երկրպագուների դերակատրությունն ակումբի պատմության մեջ անգնահատելի է:«Լրատվամիջոցների աշխատանքն առանցքային նշանակություն ունի՝ միլիոնավոր մարդկանց ներկայացնելու, թե ինչ է իրենից ներկայացնում «Ռեալ»-ը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին՝ մեր թիմի նկատամբ ցուցաբերած ուշադրութան և ջանասեր աշխատանքի համար:
«Ռեալ»-ը 113-ամյա պատմություն ունի և մեծ համբավ է վայելում աշխարհում: Հասկանում ենք, որ պետք է հարգանքով վերաբերենք, մեր երկրպագուներին, ակումբի անդամներին և լրատվամիջոցներին»,- Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



