Պատերազմը, բացի ազդեցության շրջանակները լայնացնելու միջոց լինելուց, նաև հաջողված բիզնես է գերտերությունների համար: Ասածիս դասական օրինակը Թուրքիայում հակաօդային պաշտպանության արդիականացման և սարքավորումների ձեռքբերման շուրջ ծավալվող զարգացումներն են: Թուրքիան 2013թ.-ին որոշել էր չինական մի ընկերության հետ լուծել հակաօդային պաշտպանության հարցը, այդ ծրագիրն արժեր 3.44 միլիարդ դոլար: Սակայն սա դուր չէր եկել գործընկեր ՆԱՏՕ-ին, և Թուրքիան 2014-ին ստիպված կրճատեց չինական ընկերության հետ համագործակցությունը՝ փոխարենը ներառելով ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: Սակայն անցած ամիս Թուրքիան որոշեց ինքն իրենով հարցը լուծել. վերջնականապես հրաժարվեց բոլոր արտաքին ուժերից և սկսեց ինքնուրույն իրականացնել այդ ծրագիրը: Ահա այստեղ կրկին օգնության է հասնում մեծն քաղաքականությունը: Այժմ ՆԱՏՕ-ն Թուրքիային առաջարկում է միասին իրականացնել այդ «յուղոտ» ծրագիրը, քանի որ Թուրքիան կարող է ուշանալ, և այդ հակաօդային պաշտպանությունը պետք չգա այլևս Թուրքիային: Թուրքիան պլանավորել էր ինքուրույն այն ավարտին հասցնել 2017թ.-ին: Արդեն Անկարային պարտադրում են կնքել պայմանագրեր այդ ծրագրերն իրականացնելու համար՝ առանց գնումների մասին օրենքի ընթացակարգի մրցույթ հայտարարել և այլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել