Էն փաստը, որ Հայաստանում շատ բաներ ուղղակի կամ անուղղակի թխվում Ռուսաստանից՝ նորություն չէ ու նախընտրական պրոցեսսները և քարոզչական հնարքները ամենևին էլ բացառություն չեն կազմում։ Ընդհանրապես, մեր քաղաքական միջավայրը ինձ հիշեցնում է ռուսականի շատ անհաջող կրկնօրինակը։ Այս երևույթի հերթական դրսևորումը ԱԺ ընտրությունների համար շոու բիզնեսի ու հեռուստատեսության «ակնառու» նորկայացուցիչների «զորահավաքըը» կկուսակցությունների կողմից։ Նույնն էլ կատարվեց Ռուսաստանում դեռ 2007 թվականին ու շարունակվեց 2012։
Գիտեք, այնպես չէ, որ ես ինչ որ խնդիր ունեմ երգիչ-երգչուհիների հետ կամ հաղորդավար-լրագրողների հետ, ուղղակի ես կարծում եմ, որ ամեն ոք պետք է զբաղվի այն գործով, որին նա տիրապետում է։ Հասկանում եմ, որ պատգամավոր լինելը արդեն վաղուց չի դիտարկվում մեր հասարակությունում, որպես մասնագիտություն, էլ չասեմ թե օգտավետ մասնագիտություն, այլ ընկալվում է որպես զուտ որոշակի ստատուս տվող դիրք, որը ձեռքի հետ տալիս է իմմունիտետ օրենքի հանդեպ։
Եթե ես դեռ պատրաստ եմ քննարկել, թե ինչքանով կարող է հեռուստատեսության ներկայացուցիչը էֆֆեկտիվ լինել քաղաքականության ոլորտում, բայց դերասանը կամ երգիչն արդեն նոնսենս եմ համարում։ Ախր վերցնենք նույն Ռուսաստանի օրինակը, ինչ արեցին ասենք Մաշկովը կամ Բեզռուկովը, կամ ինչ պետքա անի Կոժեվնիկովան… Գիտեմ, հեսա կսկսեն գլուխս հարթուկել, որ Ռեյգանն էլ դեասանա եղել ու մի այլ կարգի նախագահ։ Հատուկ նման կարծիք ունեցողների համար ասեմ, որ հենց ԱՄՆ պատմության դասագրքերում Ռեյգանը համարվումա իրենց ամենաթույլ ու ոչ պրոֆեսիոնալ նախարարներից մեկը, որի բախտը ուղղակի բերելա ողջ կյանքի ընթացքում ու հատկապես Գոռբաչով տականքի ժամանակաշրջանում նախագահ լինելուն։
Ասածս ինչա, սիրելի երգիչ-երգչուհիներ, դերասան-դերասանուհիներ, եթե Ձեզ ժողովուրդը կամ դրա մի մասը սիրումա Ձեր երգեցողության կամ ուղղակի լավ մարդ լինելու համար, դա դեռ չի նշանակում, որ անխտիր ուզում են Ձեզ տեսնել իշխանությունում, որտեղ որպես կանոն դուք դրսևորում էք ֆարֆորի խանութում հայտննված փղի վարք, կամ էլ ձմեռվա նինջի մեջ գտնվող արջի վարք։ Չէ՞ որ դուք չեք փորձում մտնել ասենք բժշկության կամ կիբեռնետիկայի ասպարեզ, հետևաբար, սկսեք նաև քաղաքականությանը վերաբերվել որպես մ ասպարեզ, որը բացի պոպուլիզմից, խարիզմայից ու դերասանական տաղանդից,պահանջումա մասնագիտացվածության ու թեմատիկայի տիրապետում։