1731124Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին գործարար Իոն Ստուրզային նշանակել է վարչապետի պաշտոնի թեկնածու՝ գրում է Korrespondent.net-ը:
Համաձայն նախագահի հրամանի, որը նախագահի մամլո ծառայությունը հրապարակել է երկուշաբթի երեկոյան, Ստուրզային հանձնարարված է 15 օրում խորհրդարանի հաստատմանը ներկայացնել կառավարության կազմն ու գործունեության ծրագիրը:
Իոն Ստուրզան համարվում է Մոլդովայի ամենահարուստ մարդը: Forbes-ի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում է գրեթե 100 մլն եվրո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել