Panorama.am-ը գրում է.

«Ինչպես ԱԳ նախարարն է ասում՝ այս հանդիպումը կամ նման հանդիպումների կայանալը առայժմ ինչ-որ տեղ նպաստում է սահմանագծում իրադրության մեղմանալուն, սակայն Ադրբեջանը ցանկացած հանդիպման նախօրեին սրում է իրավիճակը»,- «Panorama.am»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը, նշել է ՀՅԴ արտաքին քաղաքական հարցերով ՀՅԴ Հայ
Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Մանոյանի կարծիքով՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահվածքը ճիշտ չի լինի բանակցություններում լուրջ տեղաշարժ ակնկալել:
Նշենք, որ Ադրբեջանը տարբեր ատյաններում իր դժգոհությունն է հայտնում Մինսկի խմբի ձևաչափից, սակայն վերջին հանդիպմամբ արձանագրվեց հակառակը:
«Նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ներկայումս բանակցությունների սեղանին դրված լուծման ուղղությամբ: Նրանք նաև վերահաստատել են, որ հավատարիմ են Մինսկի խմբի ձևաչափին»,- մասնավորապես ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել