Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015-ի հունվար-նոյեմբերին բարձրացել է 8,5 տոկոսով և կազմել 181 հազար 412 դրամ, մասնավոր հատվածում` 209 հազար դրամ՝ աճելով 7,1 տոկոսով, պետականում` 161 հազար դրամ՝ աճելով 9 տոկոսով։
Միայն նոյեմբեր ամսվա արդյունքներով՝ միջին աշխատավարձը կազմել է գրեթե 182 հազար դրամ, մասնավոր հատվածում` 211 հազար դրամ, պետականում` 160 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ միջին աշխատավարձի հրապարակվող ցուցանիշներում ներառված է եկամտային հարկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել