Ամանորին ընդառաջ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը նվեր մատուցեց սեփական ժողովրդին... Ադրբեջանի Կենտրոնական բանկը որոշել է էլ չպաշտպանել ալամ-աշխարհի ամենակարևոր դրամական միջոցը՝ մանաթը, արժեզրկումից... Առավոտյան երկրի գլխավոր ֆինանսական հաստատությունը հայտարարեց, որ մանաթն անցնում է «լողացող» փոխարժեքի, որը պետք է բացահայտի նրա իրական արժեքը... Այս գործին միացան նաև ալիևյան տնտեսագետները, որոնք արդեն հասկացնում են ազերի հասարակությանը, որ մեկ դոլարն այսուհետ կարժենա 3-5 մանաթ, այն դեպքում, երբ հիմա մեկ դոլարի դիմաց ազերին վճարում էր 1-1,05 մանաթ... Այս պահի դրությամբ մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 48%-ով...Ինչպես հաղորդում են ազերիական ԶԼՄ-ները՝ Բաքվում փակվել են էլեկտրատեխնիկա վաճառող խանութները, իսկ մթերային խանութներում դադարեցվել են արտերկրից, հիմնականում՝ ՌԴ-ից, Ուկրաինայից և Լիտվայից ներկրած սննդամթերքի վաճառքը... Ազերիական մի քանի ԶԼՄ-ներ էլ հաղորդում են, որ Բաքվում և երկրի այլ քաղաքներում շատ խանութներ առավոտվանից չեն էլ բացվել... Ժողովուրդը խուճապի մեջ է...
Հ.Գ. Հիշեցնեմ, որ փետրվարին Ադրբեջանի կառավարության նախաձեռնությամբ մանաթն արժեզրկվեց 34%-ով... Ըստ անկախ տնտեսագետների՝ ադրբեջանական մանաթն աշխարհի առաջին արժությն է, որը մեկ տարվա մեջ արժեզրկվել է արդեն 98%-ով... Ու սա ընդամենը պաշտոնական տվյալներն են...
Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը, Բեռնից վերադառնալով, նախաամանորյա նվեր մատուցեց ազերիներին՝ գրպանելով նրանց աշխատած վերջին գրոշները... Իսկ Նոր տարուց հետո նվերի մատուցման գործընթացը շարունակվելու է՝ մանաթը «նիհարելու» է մի քանի անգամ շատ, քան այսօր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/941574199259863
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



