Լա Տրիվոգա Պարազիտ...
(կամ դամբանական առ ԼՏՊ-ս)
Զարմանալին ու զարհուրելին ոչ այնքան այն չէ, որ քաղաքական «դիակներն» իրենք են հարության ձգտումներ տածում, քանզի դրա իրավունքն ու աստվածաշնորհությունը մարդկային կանոնակարգից դուրս է, այլ այն, որ սույն կերպարներին ջանում են կենդանություն պարգևել նրանց թիմակիցները, համախոհները, ով ասեք...
Այսինքն՝ առաջինի հոգեվարության կամ քաղաքակաքիմիաթերապիայի (նորամուծությունն իմն է, ներող եղեք) միջոցով ֆիզիկական երկարակեցության հաշվին՝ լուսանցքում եղածները ցանկանում են անմահություն ապահովել նախ իրենց համար:
Առաջինն էլ ժամանակ է խնդրում...չմեռնելու ժամանակ, ոչ թե՝ ապրելու...կամ ապրեցնելու:
Հա, ի դեպ, կյանքը շարունակ հաստատում է իր հայտնի ճշմարտություններն առ այն, որ կյանքը վարունգ է, մի օր ձեռքումդ է, մի օր... Չէ՜, ավելի լավ է այս դեպքում վերախմբագրենք, որ կյանքը շախմատ է, մի օր արքա ես, մի օր խաղատախտակ, որի վրա իրենց քայլերն են անում զինվորիկները...
Մեկն էլ կողքից ասում է. «Лошадем ходи, лошодем»...



