Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում, որտեղ ուժեղ է ռուսամետ անջատողականների ազդեցությունը, այսօր բացվել է խորհրդային բռնապետ Ստալինի կիսանդրին: Այս իրադարձությունն ակամայից բացահայտում է ուկրաինական հակամարտության քաղաքակրթական բախման բաժանարար գիծը: Ուկրաինան` իր էլիտայի ոչ կենսունակությամբ ու կոռումպացվածությամբ հանդերձ, ձգտում է արևմտյան արժեքներին, որոնց առանցքը մարդն է: Ռուսական ազդեցությունը ենթադրում է սովետիզմի ռեստավրացիա` ստալինիզմի պաշտամունքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել