Ասում ա.
- Նախաքննության ավարտից հետո, երբ մենք ծանոթացանք ռուսական կողմի նյութերին, մեզ համար դա շատ պարզ եղավ
Փաստորեն ռուսական կողմի նյութերը շատ խառն են: Ամենասկզբից, ըստ էդ նյութերի, քիչ մնաց օլիգոֆրեն դառնա Պերմյակով կոչեցյալը: Հետո էդ նյութերում նա դարձավ սատանիստ:
Խնդրեմ, ականջներիս կախեք էդ լապշաները, բայց թույլ տվեք, մի ճշգրտող հարց՝ էդ ռուսական ռազմաբազա ծառայող են վերցնո՞ւմ տենց խառը-խշտիկ կենսագրությամբ դեմքի: Նյութերը հավաքում են, հետո հենց մարդ է սպանում, նոր սկսում են ուսումնասիրե՞լ:
Հետո ասում ա.
- Մենք ընդունում ենք, որ նա ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել է տուն, բայց նրա հետագա գործողությունները բխել են հենց իր գաղափարներն իրականացնելու մտադրությունից:
Էլի մինչև ականջներս ձեր լապշաների համար կախիչ կդարձնեք, մի հարց էլ տամ՝ բա ինչի՞ մի սատանիստական նշան չէր թողել էդ տան մեջ: Էդ «գաղափար իրականացնել»-ը, ոնց հասկանում եմ, պիտի սատանայական ծես լիներ, չէ՞: Հաաա, ինքը դեբիլիկ էր, լրիվ չէր ջոկել: Ջոկել էր, որ մարդ պիտի մորթի, բայց մնացածը չէր ջոկել: Փաստորեն սատանիստները տենց մանկամիտ, ակնհայտ դեբիլիկների ընդունում են յուրյանց շարքերը:
Ու գլխավոր հարցը, որի պատասխանը երևի տենց էլ չտան՝ ինչի՞ հենց Ավետիսյանները՝ ռուսական ռազմաբազայից մի քանի կմ հեռավորության վրա:
Ենթադրում եմ, որ ըստ սատանի՝ երբ ունես «գաղափարներն իրականացնելու մտադրություն», պիտի մի քանի կմ գժի պես վազես, նոր մտնես ու մարդկանց մորթես: Երևի հայոց այբուբենն էլ էր ուսումնասիրել ու սկսել էր Ա տառից:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/798643.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել