Աստված մարդուն կա՛մ տեսք է տալիս, կա՛մ խելք. հինավուրց այս խոսքը մեկ անգամ ևս հաստատվում է կրտսեր Ալիևի օրինակով: Վերջինս իր երկիրը կամաց-կամաց տանում է դեպի պատերազմ` դրա համար ընտրելով Ադրբեջանին առավել ոչ հարմար ժամանակը. տարածարջանային խառը վիճակում Թուրքիայի այսօրվա հեղինակությունը հաստատ օգտակար չի կարող լինել իրեն` գումարած իր հեղինակության անկումը: Դրան գումարվում են սահմանային դիվերսիաների ոչ հաջող զարգացումները: Ալիևը միջազգային հանրությանը այնքան էր «սովորեցրել» երկրի տարածքները հետ բերելու իր «իրավունքի» մեջ, որ իր համար ավելի բարենպաստ պայմաններում գոնե կարող էր ակնկալել այդ հանրության չեզոքությունը: Մեկ-մեկ զարմանում եմ, որ կողքը չկա մեկը, որ հեռու պահի նրան արկածախնդրությունից, բայց հետո հիշում եմ, որ խանական երկրում ոչ մեկը չի կարող խելք սովորեցնել խանին: Իսկ որ դա լինելու է դառը արկածախնդրություն` բացարձակ կասկած չունեմ դրանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել