Շատ մարդ քննադատում է, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը սահմանին սոսկալի մարդկային կորուստների խորապատկերին հանդիպում դրանք պատճառած Ալիեւի հետ: Քննադատությունը ճիշտ է մարդկային-էմոցիոնալ, բայց ոչ ռազմա-քաղաքական տեսանկյունից: Բայց բանակցությունների ու Մինսկի խմբի ֆորմատի տոտալ փլուզումն ու կազմալուծումը հենց այն է, ինչին տարիներով ձգտում են Ադրբեջանը, Թուրքիան, նաեւ՝ Ռուսաստանը, որպեսզի Արեւմուտք չլինի, մնան իրենք ու հաջորդ փուլում էլ թուրք-ադրբեջանական տանդեմը ֆուկ անի Ռուսաստանին, իսկ ավելի հավանական է՝ վերջինս այդ երկուսին: Այնպես որ, Հայաստանը մեծ ընտրություն չունի, ցավոք: Ու այս պահին բանակցությունների մերժումը կնշանակի հենց սպասարկել այդ թվում Իլհամ Ալիեւի ստրատեգիան: Սա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանը պետք է թողնի, որ այս վիճակը հավերժ շարրունակվի ու Ադրբեջանի մյուս ստրատեգիան աշխատի՝ Հայաստանին կորուստներ, ըստ այդմ նաեւ սողացող սարսափ ու հոգնածություն պատճառելը: ՀՀ արտաքին քաղաքականությունը լուրջ վերանայման կարիք ունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/409374092601429?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել