Panorama.am-ը գրում է.

«Տեղեկատվությունը դեռ շատ քիչ է և մենք կարող ենք հիմնվել միայն համանախագահների ` հանդիպման վերաբերյալ հայտարարության վրա: Այնուհանդերձ, հայտարարության մեջ ուշադրության արժանի է ընդամենը մեկ նախադասություն առ այն, որ «Նախագահները պաշտպանում են Համանախագահներին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին բռնության նվազեցմանն ուղղված շարունակական աշխատանքներում, ինչպես նաև հետաքննական մեխանիզմների ներդրման գործում»»,- անդրադառնալով  այսօր Բեռնում  կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, ինչպես նաև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը`«Panorama.am»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Եթե դա իսկապես այդպես է և Իլհամ Ալիևը, վերադառնալով այսօր Բաքու, չի անի լիովին հակառակ իմաստ պարունակող հայտարարություն, ապա գուցե շատ զգուշավոր լավատեսությամբ կարելի է ասել, որ հնարավոր է շփման գծում կայունության հսստատման հարցում  հասնել ինչ-որ պայմանավորվածությունների: Սակայն, կրկնում եմ, դա հնարավոր է միայն այն պարագայում, եթե ադրբեջանական կողմը Բաքվում չհնչեցնի տրամագծորեն հակառակ հայտարարություններ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել