Eq.am-ը գրում է.
Իրանի կողմից ՄԱԿ-ի բանաձևի խախտումով մի քանի անգամ հրթիռների փորձարկումներ կատարելու փաստը ԱՄՆ-ի օրեսդիրում բաղոքի ալիք է առաջ բերել: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:
«Մենք չենք տեսել, որ նրանք նման որեւէ գործողության համար երբեւիցե պատժվեն», – նշում է հանրապետական սենատորը Բոբ Քորքեր: Սակայն համաձայն ԱՄՆ-ի Պետքարտուղարության աշխատակից Ստիվըն Մալի, հրթիռային փորձարկումները միջուկային համաձայնագրի շրջանակներից դուրս են. «Իրանը սկսել է ապասարքավորել իր ուրանի հարստացման ենթակառուցվածքը՝ վերացնելով ավելի քան 5000 ցենտրիֆուգ:
Իրանը նաև կրճատում է իր տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի պաշարները», – ասում է նա: Սակայն սենատոր Քորքերը չէր հանդարտվում. – Ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը նրանց կողմից այնպիսի հրթիռների փորձարկումներից հետո, որոնք պատմության ընթացքում կիրառվել են միայն միջուկային մարտագլխիկներ կրելու նպատակով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



