Life.panorama.am-ը գրում է.Սթիվեն Ուիլիամ Հոքինգն (08.01.1942 թ.) անգլիացի ֆիզիկոս-տեսաբան է: Սովորել է Օքսֆորդում, ապա Քեմբրիջում, որտեղ դարձել է մաթեմատիկայի պրոֆեսոր: Ուսումնասիրել է Մեծ պայթյունի հետևանքով աշխարհի առաջացման տեսությունը, ինչպես նաև սև անցքերի տեսությունը: Առաջ է քաշել վարկած, որի համաձայն՝ փոքր սև անցքերը կորցնում են էներգիան՝ արձակելով Հոքինգի ճառագայթում, և, վերջիվերջո, «գոլորշանում» են:
1. Երբ 12 տարեկանս լրացավ, ընկերներիցս մեկը մյուսի հետ մի պարկ կոնֆետի վրա գրազ եկավ, որ ինձանից ոչինչ դուրս չի գա: Չգիտեմ՝ արդյոք լուծվեց այդ վեճը և ում օգտին:
2. Ինչ-որ մեկն ինձ ասել է, որ յուրաքանչյուր հավասարում, որ ներառում եմ գրքում, կրկնակի կրճատում է դրա վաճառքը:
3. Համացանցում թափառելը նույնքան տխմար գաղափար է, որքան հեռուստաալիքներն անընդհատ փոխելը:
4. Ես վստահ չեմ, որ մարդկային ռասան կապրի գոնե հազար տարի, եթե տիեզերք դուրս գալու հնարավորություն չգտնի: Գոյություն ունեն բազմաթիվ սցենարներ, թե ինչպես կարող է փոքրիկ մոլորակի վրա կենդանի ամեն բան մեռնել: Սակայն ես լավատես եմ: Մենք հաստատ կհասնենք աստղերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/12/19/steven-hokking/424993
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



