Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Էգեյան ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, շրջվել է ներգաղթյալներով նավակ, որը փորձել է հասնել Հունաստանի ծովափ։ Զոհվել է առնվազն 18 մարդ։Հաղորդվում է, որ թուրքական առափնյա պահպանման աշխատակիցները փրկել են 14 ներգաղթյալի, որոնք հանդիսացել են Սիրիայի, Իրաքի ու Պակիստանի ներկայացուցիչներ։ Աղետը գրանցվել է անցած գիշեր, երբ ներգաղթյալների նավակը շարժվել է դեպի հունական Կալիմնոս կղզի։
Այս տարի Հունաստան ժամանել է գրեթե 600.000 ներգաղթյալ, որոնք հիմնականում Թուրքիայից են գալիս նավակներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



