Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրահանգ է ստորագրել Սիրիային օգնության համար դաշնային բյուջեից 2 մլն դոլար հատկացնելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:Միջոցները կհաշվարկվեն որպես միանվագ ներդրում ՄԱԿ-ի՝ «Սիրիացի ժողովրդին շտապ աջակցության ցուցաբերման և տուժած ենթակառուցվածքի վերականգնման հետ կապված ծախսերի ֆինանսավորման» ծրագրի բյուջեում, ասվում է փաստաթղթի տեքստում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



