Tert.am-ը գրում է.
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց գործերի վերանայման պահանջով դեկտեմբերի 14-ից հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների թիվը 32 է:

Tert.am-ի հետ զրույցում նշեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը, հացադուլ հայտարարած դատապարտյալների առողջական վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հացադուլ էին հայտարարել 28 հոգի, ավելի ուշ ևս 7 հոգի հացադուլի դիմում էին ներկայացրել, ապա 3-ը դադարեցրել էին հացադուլը: Նրանց թիվն այժմ 32 է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել