Խորապես հիասթափված եմ Լևոն տեր-Պետրոսյանի ելույթից ու անգամ դժվարանում եմ նկարագրել այն ամենն, ինչ զգում եմ այժմ։ Հարցը նրանում չէ, որ նա չհայտարարեց իր առաջադրման մասին կամ ընդհակառակը՝ չառաջադրվելու մասին, բնավ, խնդիրը ավելի խորն է։ Լևոն Տեր-Պետրոսյանի ճառի տողատակերում ես հստակորեն տեսա այն, որ մեր այս ծանր 21 տարիների մաքառումները զուր էին, իսկ անկախությունը՝ ֆիկտիվ։ Այո, ես այլ կերպ չեմ կարող գնահատել հիմնադիր նախագահի ճառը, որտեղ նա ասում է, որ իր առաջադրվելը կապում է գերտերությունների որոշման հետ։ Այսինքն՝ հրապարակավ ու անթաքույց ասվեց, որ «դաբրո է» պետք։ Ասեմ ավելին, հայտարարելով, որ Հայաստանը չպետք է լինի ո՛չ արևմտամետ, ո՛չ էլ ռուսամետ, այլ պետք է շարունակի իր կոմպլեմենտարիզմը, Լևոն Տեր-Պետրոսյանը, կարելի է ասել, փաստեց, որ իր միակ հույսն ու ապավենը Արևմուտքն է։
Չի կարելի անտեսել այն փաստը, որ Հայաստանը ոչ իր ընտրությամբ հայտնվել է մի կացության մեջ, երբ ստիպված է հարել հստակ ու կայուն ռուսամետ կուրսին, քանի որ Ադրբեջանն արել է ճիշտ հակառակը, իսկ ցանկացած ոք մեր քաղաքական դաշտում, ով հակադրվում է դրան, ամերիկյան ու եվրոպական լոբբիզմով է զբաղված այստեղ, բայց ոչ երբեք Հայաստանի շահերով։
Մի խոսքով, այս երկու օրվա ընթացքում Հայաստանում հետագա զարգացումները պայմանավորված են լինելու ոչ այնքան Լևոնով, որքան արևմտյան սուրհանդակներով, հատկապես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնով։ Չեմ բացառում, որ փորձ արվի գործարկել Արաբական գարնան մեխանիզը մեզ մոտ։
Կից նյութն`այստեղ