Վերջին շուրջ 20 օրերի ընթացքում Սեֆիլյանի ու Րաֆֆիի գլխավորությամբ նորհայաստանցիներին հաջողվեց վերջնականապես և հիմնովին ապականել հանրահավաքային պայքարի ողջ իմաստն ու բովանդակությունը: Պարզունակ ու անլուրջ ելույթներն իշխանափոխության խնդրանքով հենց իշխանությանը ներկայացվող դիմում-խնդրանքներն այնքան անլրջացրեցին ողջ գործընթացը, որ մարդիկ լուրջ չեն վերաբերում Ազատության հրապարակում վերջին շուրջ քսան օրերին ծավալվող իրադարձություններին: Ազատության հրապարակը վերածել են «բեսեդկայի», որտեղ ում խելքին ինչ փչում է, իրենց սուրբ պարտքն են համարում հանրության սեփականությունը դարձնել: Ժիրայր Սեֆիլյանն արդեն երկու «հանրահավաք» է՝ հայտարարում է հրապարակը երիտասարդներին հանձնելու մասին, բայց խնդիրն էն ա, որ էդ էստաֆետն ընդունող երիտասարդություն չկա իրենց կողքին: Իբր իրենք «մեծերով» դորդուբեշ արեցին, պայքարի հիմքը դրեցին, հիմա էլ փոխանցում են: Ներեցեք, ոչինչը փոխանցել հնարավո՞ր է: Կամ որ ասում եք՝ հրապարակը հանձնում ենք երիտասարդությանը, բարի եղեք ցույց տալ այդ երիտասարդությանը կամ գոնե նրանց տեղը հուշել, եթե ինքներդ գիտեք, իհարկե:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/755579061241541?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել