Ինչպես արդեն իրազեկել ենք, դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնք, հանդիպելով հայկական կողմի կուռ պաշտպանությանը, ձախողվել են, և նախահարձակ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել, տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը:

Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների՝ ավելի ուշ հայտնի է դարձել, որ միայն Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմն առնվազն տվել է 3 զոհ և վիրավորներ, որոնցից մեկը գտնվում է մահամերձ վիճակում: Ըստ ՊԲ նույն աղբյուրների՝ ադրբեջանական զինուժը կորուստներ է կրել նաև հարավային ուղղությամբ՝ տալով 2 զոհ և վիրավորներ:

ՊԲ պատժիչ գործողություններից սարսափած հակառակորդը հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ այսօր՝ ժամը 15:40-ի սահմաններում, կիրառել է զրահատեխնիկա (տանկ):
 
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և պատրաստ են ջախջախիչ հարված հասնել ցանկացած սադրանքի:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել