Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինվորի «դռնբաց դատավարությունն» անցնում է ռուսական ռազմաբազայի տարածքում: «Դռնբաց ռազմաբազա» հնչում է ծիծաղելի, սակայն հայ փաստաբանների մուտքը կաշկանդող, հայ դատավորին արհամարհող, սգող ազգականներին ահաբեկող ու ՀՀ «փոփոխված» սահմանադրության վրա թքող ռուս զինվորական իշխանությունն իրական ողբերգություն է: Զարմանալու բան չկա` Ռուսաստանի գլխավոր դատախազ Չայկան ինքն է կապված, ինչպես ապացուցում է ռուս ընդդիմադիր Նավանլին, զանգվածային սպանությունների ու բռնաբարությունների համար բանտարկված Կրասնոդարի շրջանի գանգստերների հետ: Հայաստանի ռսահպատակացումն արյամբ է կնքվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/1092740110759542
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել