Նախագահների հանդիպումից առաջ ԱՄՆ-ն կարծես հավասարեցնում է հաշիվը. ԵԽԽՎ հակահայկական զեկույցի փոխարեն ԱՄՆ-ում հակաադրբեջանական զեկույց է քննարկվում: ԱՄՆ-ում Ադրբեջանին նաև ագրեսիան թուլացնելու կոչ են անում:
Ալիևը սխալվեց իր հաշվարկներում: Նա մտածում էր, թե այս հանդիպմանը կմոտենա՝ իր ձեռքում ունենալով ԵԽԽՎ զեկույցը, որը ներկայացնում են անգլիացիները, բայց մեր հաղթաթուղթն ավելի լավն է, որովհետև հակաադրբեջանական քայլեր է կատարում ոչ ավել, ոչ պակաս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններից մեկը:
ԱՄՆ-ի այս քայլը ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու փորձ է նաև: Թուրքիայի հետ ՌԴ հարաբերությունները լարված են, իսկ Թուրքիային որպես հովանավոր հանդես է գալիս ԱՄՆ-ն: Թուրքիան էլ Ադրբեջանի հովանավորն է, ստացվում է՝ ԱՄՆ-ն, Ադրբեջանին ճնշելով, ՌԴ-ին փորձում է հասկացնել, որ իր համար Թուրքիան և Ադրբեջանը սովորական պետություններ են, որոնց ևս ինքը պատրաստ է սխալների համար պատժել:
Ինչևէ, մենք հանդիպմանը մոտեցել ենք կրկին հաղթողի կարգավիճակով, ու Իլհամ Ալիևը ստիպված է կրկին հղում անել ՄԱԿ-ի բանաձևին, որից հետո կստանա իր համար ոչ ցանկալի պատասխան, ու ստատուս-քվոն անփոփոխ կմնա գոնե առաջիկա հանդիպման ժամանակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/760127344092616
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել