Tert.am-ը գրում է.
Ռուսաստանցի հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հոր ընկերը՝ իրավաբան Ռադիկ Գուշչինը, հայտարարել է, թե նրա երեխայի իրական հայրը հենց ինքն է:
 
Life News-ի փոխանցմամբ՝ 32-ամյա իրավաբան Գուշչինը պնդում է, թե Ֆրիսկեի երեխայի հայրը հաղորդավար Դմիտրի Շեպիլևը չէ, ինչպես հայտնի էր:
 
Ֆրիսկեի երեխայի նորահայտ հայրը մտադիր է իր պնդումը պաշտպանել նաև դատարանում:

Ժաննայի հոր ընկեր Գուշչինը պնդում է, որ ոչ տևական ժամանակ՝ երկու ամիս, կապված է եղել երգչուհու հետ: 2012-ի հունիսից օգոստոս նրանք միասին են եղել, իսկ ամռան վերջում Ֆրիսկեն, Գուշչինի խոսքով, իրեն հայտնել է իր հղիության մասին:

Ինքը՝ Գուշչինը, ամուսնացած է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել