Աջակցություն կենսական նշանակության ծրագրերին
Դեկտեմբերի 17-ին կայացած նիստում կառավարությունը սահմանամերձ մարզերի համայնքների առաջնահերթ լուծում պահանջվող հիմնախնդիրների կարգավորման նպատակով որոշեց Տավուշի մարզպետարանին հատկացնել 130 միլիոն դրամ: Գումարն այս անգամ ուղղվելու է ենթակառուցվածքների բարելավմանը:
Մասնավորապես, համաֆինանսավորման նպատակով պետական աջակցություն կտրամադրվի Սևքար, Վազաշեն, Բագրատաշեն, Գանձասար, Վերին Կարմիր Աղբյուր համայնքներին՝ ջրամատակարարման, Նավուր, Իծաքար համայնքներին՝ գազաֆիկացման, Լճկաձոր, Հաղթանակ, Արճիս, Պտղավան, Դեբեդավան համայնքներին՝ ոռոգման շինարարական աշխատանքների իրականացման համար:

Կառավարության հերթական աջակցության արդյունքը կզգան Տավուշի սահմանամերձ 12 համայնքների բնակիչները: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ Հանրապետության նախագահի հանձնարարականով է իրականացվում այդ ծրագիրը: Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ IFAD-ն իրականացնում է սահմանապահ մեր համայնքների գազիֆիկացման, ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագիրը, և համայնքը չունի համաֆինանսավորման այդ 10 տոկոսը վճարելու հնարավորություն: «Այդ ծրագիրն իրականացնելու, ավարտելու համար մենք հատկացնում ենք այդ 130 մլն դրամը սահմանապահ համայնքներին»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1516811908619298&id=100008715094328&__mref=message
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել