Tert.am-ը գրում է.
Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց Արդարադատության նախարարությանը հատկացնել 33 միլիոն դրամ:

Նախագիծը ներկայացնող՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ գումարն անհրաժեշտ է նոր Սահմանադրության տպագրության համար՝ 100 000 օրինակով։
 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հավելեց, որ նոր Սահմանադրությունը կտպվի մարզպետարաններին, նախարարություններին և այլ պետական ինստիտուտներին հատկացնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել