«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Արշակ Մխիթարյանը՝ նույն ինքը Բռլյանտի Արշակը, խորհրդարանի դահլիճում երեկ զբաղված էր «դաշնակահարությամբ». բանն այն է, որ Մխիթարյանը քվեարկում էր ոչ միայն իր, այլև բացակա ևս երկու պատգամավորի՝ Մուրադ Գալոյանի և Հրանտ Դավթյանի փոխարեն։ Տևական ժամանակ, երբ ԲՀԿ-ն հանդես էր գալիս այլընտրանքի, հետո ընդդիմության անվան տակ, նրանց խմբակցության պատգամավորները նման խախտումներ չէին անում։ Բայց հիմա, երբ ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր համարելով դարձել է իշխող ՀՀԿ-ի կցորդ, այդ խմբակցության պատգամավորները որդեգրել են արատավոր այդ զործելաոճը»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել