«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պարզվում Է՝ ժողովուրդը իշխանություններից խաբել Է սովորել։ Իշխանական մեր աղբյուրը նեղսրտած պատմեց, որ «ժողովուրդը քցել» Է իրենց։ Պարզվում Է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը բավականին թվով մարդկանց մարզից բերել են Երևան, գումար տվել, կանաչ գրիչներ բաժանել ու ասել, թե այս գրիչով քվեարկեք։ Եվ, ահա, քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ փաստի առաջ են կանգնել՝ կանաչ գրիչով քվեարկած քվեաթերթիկների 90 տոկոսը եղել Է «ոչ»։ Բայց պարզել, թե ովքեր են խախտել պայմանավորվածությունը, չի հաջողվել»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել