Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի դեմ դատական գործը շարունակվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հերթական նիստի ժամանակ պետական մեղադրողը պահանջել է ազատազրկել լրագրողին 7 տարի ժամկետով:
Դատական նիստն անց է կացվել փակ դռների հետևում: Հաջորդ լսումները կկայանան դեկտեմբերի 23-ին:
Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովը ձերբակալվել է 2014 թվականի ապրիլի 19-ին` Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո: Նրա դեմ ներկայացվել է իբր «Հայաստանի օգտին լրտեսություն անելու» և պետական դավաճանության մեղադրանք: Ադրբեջանական կողմի համոզմամբ` լրագրողը հայկական կողմին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում ռազմական ուժերի տեղադրության վերաբերյալ: Ինքը` Միրքադիրովը, հերքում է նմանօրինակ մեղադրանքները` դրանք համարելով անհիմն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=208319&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



